ԱՄՆ բանակը բժշկության ոլորտում չեղարկել է ավելի քան 30 ուսումնական ծրագիր՝ փորձելով հաղթահարել բյուջեի բազմամիլիարդանոց դեֆիցիտը, հայտնել է ABC հեռուստաալիքը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյաներին և գերատեսչության՝ իր տրամադրության տակ հայտնված ներքին փաստաթղթերին։
«Բանակը չեղարկել է տասնյակ բժշկական ուսումնական ծրագրեր այն ֆոնին, թե ինչպես է գերատեսչությունը միջոցներ ձեռնարկում միլիարդավոր դոլարների բյուջետային դեֆիցիտը հաղթահարելու համար»,- հայտնել է հեռուստաալիքը։
ABC-ի տվյալներով՝ խոսքը բժշկության հետ կապված առնվազն 34 դասընթացի մասին է, որոնք չեղարկվել են ֆինանսական տարվա երկրորդ կեսին, որն ավարտվում է սեպտեմբերին։ Այդ ծրագրերից շատերը կապված էին առաջնագծում օգնություն ցուցաբերելու հետ։ Մյուսների թվում կան նաև ավագ կարգի բուժաշխատողների պատրաստման և ատեստավորման դասընթացներ, օդային տարհանման կառավարման, կենդանիների խնամքի, սննդամթերքի անվտանգության ստուգման և ճառագայթային վտանգի պայմաններում գործողությունների վերաբերյալ դասընթացներ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ բանակի հրամանատարները հանձնարարություն են ստացել մանրակրկիտ ստուգել և օպտիմալացնել իրենց ծախսերը գործառնական ծախսերի աճի ֆոնին, այդ թվում՝ Իրանի հետ հակամարտության և վառելիքի գների բարձրացման պատճառով։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների կոմիտեի ղեկավար Թոմ Քոուլը հինգշաբթի նախազգուշացրել է, որ Պենտագոնը կարող է արդեն օգոստոսին սպառել Իրանի հետ հակամարտության ֆինանսավորման համար նախատեսված միջոցները, եթե Կոնգրեսը շտապ չընդունի ֆինանսավորման նոր փաթեթ։ Ինչպես հաղորդել է Iran War Cost Tracker պորտալը, Իրանի դեմ ռազմական գործողությունների 82 օրվա ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն արդեն ծախսել է ավելի քան 87 միլիարդ դոլար։
Source: https://news.am/hy/news/1037454
World
ABC․ ԱՄՆ բանակը չեղարկել է բժշկության ոլորտի ավելի քան 30 ուսումնական ծրագիր
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։