2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների գլխավոր պատասխանատուն և մեղավորը հենց Նիկոլ Փաշինյանն է։ Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ դրա մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Նա հիշեցրել է, որ իր իշխանավարման 10 տարիների ընթացքում տեղի է ունեցել լրագրողի միայն մեկ սպանություն։ «Սպանվել է մեր թիմի անդամ Տիգրան Նաղդալյանը։ Սպանության հեղինակը ներկայիս ընդդիմադիր գործիչներից մեկի եղբայրն էր»,- հիշեցրել է քաղաքական գործիչը։ Ըստ նրա՝ նույն ժամանակահատվածում դատապարտվել է ևս մեկ լրագրող (նկատի ունի Արման Բաբաջանյանին – խմբ.), բայց ոչ թե մասնագիտական գործունեության, այլ ծառայությունից խուսափելու համար. հարևանի երեխաներին իր անունով էր գրանցել, հետո մոր վրա մատնագիր էր գրել, և դա ներկայացնում են որպես ճնշում խոսքի ազատության նկատմամբ։ Քոչարյանը հիշեցրել է, որ հիմա քաղաքացիներին աշխատանքից ազատում են սոցցանցերում «լայքերի» և լրագրողների հետ շփվելու համար։ «Թմրամոլության աճը, հանցավորության բազմապատիկ աճը կապված է նրա հետ, որ ոստիկանությունը հետևում է ֆեյսբուքյան հրապարակումներին, այլ ոչ թե պայքարում հանցավորության դեմ։ Հանգիստ եղեք, լրատվամիջոցները խնդիրներ չեն ունենա»,- նշել է Քոչարյանը։
«10 տարվա մեջ մեկ հանրահավաք է ցրվել Ազգային ժողովի մոտ՝ 2004 թվականին։ 15 րոպե տևեց, ոչ ոք հիվանդանոց չդիմեց։ Հետո, երբ ես արդեն հեռանում էի, եղան 2008-ի մարտի իրադարձությունները, որտեղ սադրիչը, գլխավոր պատասխանատուն և մեղավորը հենց Նիկոլ Փաշինյանն էր»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը։
Source: https://news.am/hy/news/1035509
Արհեստական բանականություն
2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների գլխավոր պատասխանատուն և մեղավորը հենց Նիկոլ Փաշինյանն է. Քոչարյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։