Զվարթնոց միջազգային օդանավակայանն արժանացել է «Օդանավակայանի ուղևորների սպասարկման փորձի հավատարմագրման» (Airport Customer Experience Accreditation) հեղինակավոր «Airports Council International World» կազմակերպության կողմից։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են «Զվարթնոց» օդանավակայանից։

Այն ավիացիոն ոլորտում միակ հավատարմագրման ծրագիրն է, որն ապահովում է ուղևորների սպասարկման կառավարման 360 աստիճան ամբողջական պատկեր։

«Ծրագիրն օգնում է օդանավակայաններին բարելավել ուղևորների սպասարկման փորձը՝ գնահատումների, վերապատրաստման և անձնակազմի ներգրավման միջոցով։

Այս ձեռքբերումն արտացոլում է մեր աշխատակիցների նվիրվածությունը, մասնագիտական պատրաստվածությունն ու ամեն օր բարձրակարգ ուղևորային փորձառություն ապահովելու հանձնառությունը», ասվում է հաղորդագրության մեջ։

Source: https://news.am/hy/news/1037107