Ինձ մոտ վստահելի հարաբերություններ են ձևավորվել Ռուսաստանի նախագահի և ռուսական կառավարության ղեկավարի հետ։ Այս մասին մայիսի 28-ին Կառավարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների մասին հարցին։
«Սա առաջին դեպքը չէ, երբ առաջանում են պարզաբանման կարիք ունեցող հարցեր։ Կրեմլը պաշտոնապես հանդես է եկել մեկնաբանությամբ, որ կան հարցեր, որոնք անհրաժեշտ է հստակեցնել։ Այո՛, այդ հարցերը կհստակեցվեն։ Ես նախկինում էլ եմ ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են տրանսֆորմացիայի փուլում, և ես այդ տրանսֆորմացիան դրական եմ համարում»,- ասել է Փաշինյանը։
Նա նաև հայտարարել է, որ Հայաստանը դիվերսիֆիկացնելու է իր հարաբերությունները։
«Եվ մենք Հայաստանում չենք շոշափում Ռուսաստանի շահերը»,- հավելել է Կառավարության ղեկավարը։
Source: https://news.am/hy/news/1039103
Armenia
Վստահելի հարաբերություններ են ձևավորվել Ռուսաստանի նախագահի և կառավարության ղեկավարի հետ․ Փաշինյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։