Ուժեղ մարդը միշտ էլ հանգիստ է լինում, և որձ առյուծն էլ շատ հպարտ, հանգիստ իր տեղը պարկեշտ նստած է, որևիցե մեկին վնաս չի ներկայացնում ու երբեք քայլ չի կատարում, մինչև իրեն չբզբզեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում մայիսի 28-ին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

Քաղաքական գործիչն անդրադարձավ իր հանրահայտ կենդանու՝ որձ առյուծի շուրջ պտտվող խոսակցություններին և նշեց, որ կենդանին իրեն հրաշալի է զգում: Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ առյուծը ծանրակշիռ է և այսքան քննարկումներից հետո էլ «շատ հանգիստ, գեղեցիկ իր վայելքն է վայելում» իր համար նախատեսված վայրում: Ծառուկյանը հավելեց, որ կենդանու վարքագիծը լիովին արտահայտում է ուժեղ անհատի տեսակը, որը երբեք առաջինը չի հարձակվում, եթե իրեն չեն սադրում:

Source: https://news.am/hy/news/1039069