Իրանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռեզա Թալայի-Նիկը հայտարարել է, որ Վաշինգտոնի կողմից Իրանի իրավունքների ոտնահարումը կհանգեցնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «նոր պարտություններին»։

«Ամերիկա-սիոնիստական թշնամու կողմից պարտադրված երրորդ պատերազմից դուրս գալու միակ ելքը՝ ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ դիվանագիտության մեջ, իրանցի ժողովրդի պահանջների կատարումն ապահովելն է»,- «Tasnim» լրատվական գործակալությանը հայտնել է Թալայի-Նիկը։

Նա նաև հավելել է. «Ընդունելով Իրանի առաջարկը՝ Թրամփը պետք է մտածի նաև այն մասին, որ կանխի ամերիկացի ժողովրդի և միջազգային հանրության հետագա այն կորուստներն ու ծախսերը, որոնք կառաջանան պատերազմի շարունակման հետևանքով»։

Source: https://news.am/hy/news/1037722