Տոկիոյում առևտրի համալիրում ուժեղ հոտ և գրգռիչ նյութի ազդեցության նշաններ գրանցվելուց հետո առնվազն 19 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Ոստիկանության տվյալներով՝ երկուշաբթի մի տղամարդ անհայտ նյութ է ցողել Գինզա թաղամասի շքեղ Ginza Six առևտրի կենտրոնի առաջին հարկում գտնվող բանկոմատի մոտ։
Ենթադրվում է, որ խոսքը գրգռիչ աերոզոլի մասին է, որը հավանաբար պարունակում է կապսաիցին՝ նյութ, որը բնականոն կերպով առկա է չիլի պղպեղում։
Ոստիկանությունը շարունակում է կասկածյալի որոնումները, հայտնում է ազգային NHK հեռուստառադիոընկերությունը։
Ականատեսները հայտնել են կոկորդում այրոցի և շնչուղիների ուժեղ գրգռվածության մասին։ Տուժածներից մեկը՝ մի 70-ամյա կին, Ֆրանսպրես գործակալությանը պատմել է, որ սուր ցավ և այրոց է զգացել դեռ բանկոմատին մոտենալիս։
«Այն պահին, երբ ես մոտեցա, այնտեղ արդեն իրարանցում էր, և ես մտածեցի, որ հնարավոր է փոքրիկ հրդեհ կամ նման մի բան է տեղի ունեցել,- ասել է նա։ -Երբ ես մտա բանկոմատների գոտի, կոկորդս սկսեց քոր գալ, գրեթե թմրել»։
Դեպքի վայրում աշխատել են հրշեջներ, ոստիկանություն և շտապօգնության բրիգադներ։ Առևտրի կենտրոնի դիմացի տարածքը փակվել է։
Պաշտպանիչ համազգեստով աշխատակիցներն այցելուներին դուրս են բերել շենքից։ Տեղադրվել են արգելափակոցներ, իսկ առևտրի կենտրոնի տարածքի մի մասը փակվել է պաշտպանիչ ծածկոցներով։
Իշխանությունները շարունակում են միջադեպի հանգամանքների հետաքննությունը և կասկածյալի որոնումները։
Source: https://news.am/hy/news/1038268
World
Տոկիոյում տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են առևտրի կենտրոնում գրգռիչ նյութ ցողելուց հետո
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։