Թուրքիայի դատարանը որոշել է ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) առաջնորդ Օզգյուր Օզելին փոխարինել Քեմալ Քըլըչդարօղլուով։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով կուսակցության փոխնախագահ Գյուլ Չիֆթչիին։
«Անկարայի վերաքննիչ դատարանը չեղարկել է Հանրապետական ժողովրդական կուսակցության 2023 թվականի համագումարի արդյունքները։ Դատարանի որոշմամբ անվավեր է ճանաչվել Օզգյուր Օզելի ընտրությունը ՀԺԿ նախագահի պաշտոնում», — նշվել է հրապարակման մեջ։
Տեղեկացվել է, որ այս որոշման պատճառով թուրքական Borsa Istanbul 100 բորսայական ինդեքսը փակվել է 6,1 տոկոս անկմամբ։ Միևնույն ժամանակ, լիրայի փոխարժեքը գրեթե չի փոխվել, քանի որ պետական բանկերը նախօրեին շուրջ 6 մլրդ դոլարի չափով բաժնետոմսեր են վաճառել՝ արժույթը պաշտպանելու համար։
Bir Gün թերթը մայիսի 2-ին հայտնել էր, որ քաղաքական գործիչները զանգվածային ծեծկռտուք են կազմակերպել Անկարայում Թուրքիայի քաղաքապետարանների միության նիստի ընթացքում, Ստամբուլի՝ բանտում գտնվող նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նամակի ընթերցման պատճառով։ Նիստում նրանք ընտրում էին կազմակերպության նոր ղեկավարությանը։
Source: https://news.am/hy/news/1037439
Թուրքիայի դատարանը որոշել է ընդդիմադիր կուսակցու
Թուրքիայի դատարանը որոշել է ընդդիմադիր կուսակցության առաջնորդին հեռացնել պաշտոնից
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։