ԱՄՆ-ում քննադատները խանգարում են Իրանի հետ խաղաղության բանակցություններ վարելուն, հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը։
«Ինձ համար շատ ավելի դժվար է պատշաճ կերպով կատարել իմ աշխատանքն ու բանակցություններ վարել, երբ քաղաքական դելվարները նորից ու նորից պնդում են, թե ես պետք է ավելի արագ կամ ավելի դանդաղ շարժվեմ, պատերազմ սկսեմ կամ չսկսեմ»,- գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը վստահություն է հայտնել, որ Թեհրանն իսկապես ցանկանում է համաձայնագիր կնքել, որը, նրա խոսքով, շահավետ կլինի Վաշինգտոնի և նրա դաշնակիցների համար։
«Պարզապես թիկնեք բազկաթոռին և հանգստացեք, ի վերջո ամեն ինչ լավ է ավարտվելու. միշտ էլ այդպես է լինում»,- հավելել է Թրամփը։
Source: https://news.am/hy/news/1039920
World
Թրամփը կոչ է արել հանգստանալ այն քննադատներին, որոնք խանգարում են Իրանի հետ բանակցություններին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։