ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թույլ չի տա բարձր հարստացված իրանական ուրանի պաշարների փոխանցումը Ռուսաստանի կամ Չինաստանի վերահսկողության տակ։ Նա միաժամանակ ընդգծել է, որ Վաշինգտոնն անգամ չի քննարկում Թեհրանին որևէ ֆինանսական մեղմացում տրամադրելու հնարավորությունը, քանի դեռ Իսլամական Հանրապետությունը լիովին չի կատարել ամերիկյան բոլոր պահանջները։
Պատասխանելով գրեթե զենքի մակարդակի հարստացված իրանական ուրանի դուրսբերման հնարավորության մասին հարցին՝ Թրամփը կտրուկ պատասխանել է. «Ոչ, ինձ նման տարբերակը չի գոհացնում»։
Այս շաբաթ ավելի վաղ Թրամփը նշել էր, որ պատրաստ է դիտարկել այնպիսի սցենար, որի դեպքում այդ միջուկային նյութը կոչնչացվի հենց տեղում կամ մեկ այլ ընդունելի տեղական կետում, սակայն այդ գաղափարի իրագործման կոնկրետ մանրամասներ կամ մեխանիզմներ այն ժամանակ չէր նշել։
Սպիտակ տան ղեկավարը հասկացնել է տվել նաև, որ մտադիր չէ թուլացնել Իրանի վրա աննախադեպ տնտեսական ճնշումը, չնայած այն հանգամանքին, որ Թեհրանն այդ կետն անվանում է վերջնական համաձայնագրի ստորագրման առանցքային պայման։
«Մենք հիմա ընդհանրապես չենք խոսում պատժամիջոցների որևէ մեղմացման կամ գումար տրամադրելու մասին։ Պատժամիջոցների ոչ մի չեղարկում, ոչ մի գումար, ընդհանրապես ոչինչ,- հայտարարել է նախագահը։- Մեր վերահսկողության տակ են գտնվում նրանց դրամական միջոցները, որոնք նրանք անվանում են իրենցը։ Եվ մենք կշարունակենք վերահսկողություն պահպանել այդ գումարների նկատմամբ։ Երբ նրանք սկսեն իրենց պահել այնպես, ինչպես հարկն է, և ճիշտ վարվեն, մենք նրանց կվերադարձնենք իրենց միջոցները, բայց հենց հիմա մենք դա անել մտադիր չենք»։
Source: https://news.am/hy/news/1038922
World
Թրամփը հայտարարել է, որ թույլ չի տա բարձր հարստացված իրանական ուրանի պաշարների փոխանցումը Ռուսաստանին կամ Չինաստանին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։