ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աջակցում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանրապետությունում առաջիկա խորհրդարանական ընտրություններում։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի մեծ բարեկամն ու առաջնորդը, իր երկիրը դարձնում է հզոր, հարուստ և շատ անվտանգ։ Նիկոլն ամբողջությամբ կիսում է իմ ՏԵՍԼԱԿԱՆԸ Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ և ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ վերաբերյալ։
Մեր պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջերս այցելել էր Հայաստան, որտեղ առաջ մղեց մի քանի կարևոր համաձայնագրեր մեր երկու երկրների համար։ Շուտով Միացյալ Նահանգներն ու Հայաստանը միասին կսկսեն «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղու» կառուցումը, որը կվերափոխի Հարավային Կովկասը և կօգնի մեր հրաշալի ամերիկյան էներգետիկ ընկերություններին մուտք ստանալ Կենտրոնական Ասիայից մինչև Միացյալ Նահանգներ։
Այս պատճառներով Նիկոլը ստանում է իմ ԼԻԱԿԱՏԱՐ և ԱՆՎԵՐԱՊԱՀ աջակցությունը 2026 թվականի հունիսի 7-ի վերընտրման համար։ Նիկոլի օգնությամբ մենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կբարձրացնենք մինչև նախկինում չտեսնված բարձունքներ։ Հայաստանը կրկին կդարձնենք մեծ», - գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social սոցիալական ցանցում։
Source: https://news.am/hy/news/1038959
Armenia
Թրամփը աջակցել է Փաշինյանի թեկնածությանը Հայաստանում առաջիկա ընտրություններում
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։