Բրիտանական ոստիկանությունը հետաքննում է նախկին արքայազն Էնդրյուի հնարավոր սեռական հանցագործությունները, հայտնել է Sky News հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրին։
«Ոստիկանությունը հետաքննություն է վարում Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորի նկատմամբ՝ հնարավոր սեռական հանցագործությունների առնչությամբ»,- նշվել է հեռուստաալիքի հաղորդագրությունում։
Sky News-ի տվյալներով՝ բրիտանական ոստիկանությունը պատրաստվում է հարցաքննել մի կնոջ, որը պնդում է, թե իրեն 2010 թվականին «սեռական նպատակներով» տարել են Էնդրյուի Վինձորի նստավայր։ Ընդ որում, վկան բրիտանահպատակ չէ։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Էնդրյուի ձերբակալությունից ի վեր բրիտանական ոստիկանությունն արդեն ցուցմունքներ է վերցրել բազմաթիվ վկաներից։ Իրավապահները Էնդրյուին ստուգում են նաև մի շարք այլ հանցագործությունների առնչությամբ, այդ թվում՝ խարդախության, կոռուպցիայի և արդարադատությանը խոչընդոտելու։
Հեռուստաալիքը նշել է, որ բրիտանական ոստիկանությունը ցանկանում է ԱՄՆ-ից ստանալ սկանդալային համբավ ունեցող ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի գործով նյութերի չխմբագրված պատճենները, ինչը կարող է օգնել հետաքննությանը։
Էնդրյուն ձերբակալվել էր փետրվարի վերջին, առևտրային ներկայացուցչի պաշտոնում ծառայողական լիազորությունները չարաշահելու գործով՝ Էպշտեյնին պետական փաստաթղթեր փոխանցելու պատճառով։ 2025 թվականի դեկտեմբերի սկզբին Չարլզ III թագավորը եղբորը զրկել էր բոլոր տիտղոսներից։
Source: https://news.am/hy/news/1037453
Sky News․ Բրիտանիայում հետաքննում են նախկին արքա
Sky News․ Բրիտանիայում հետաքննում են նախկին արքայազն Էնդրյուի հնարավոր սեռական հանցագործությունները
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։