Շվեդիան պատրաստում է Ուկրաինային տարբեր մոդիֆիկացիաների Jas 39 Gripen կործանիչների փոխանցումն ու վաճառքը, գրում է «Ուկրաինական պրավդան»՝ հղում անելով Aftonbladet պարբերականին։

ԶԼՄ-ների տվյալներով՝ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսսոնը հինգշաբթի մտադիր է հայտարարել Jas 39 Gripen C/D մոդիֆիկացիայի ինքնաթիռների փոխանցման մասին։ Բացի այդ, պետք է սկսվեն Ուկրաինային ավելի ժամանակակից Jas 39 Gripen E մոդիֆիկացիայի ինքնաթիռների վաճառքի շուրջ բանակցությունները՝ ԵՄ վարկի հաշվին։

Անցյալ տարի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ Կիևը հույս ունի ստանալ 150 Gripen ինքնաթիռ, որոնցից առաջինները պետք է հայտնվեն հաջորդ տարի։

Source: https://news.am/hy/news/1038991