ԱՄՆ վարչակազմը Իրանի շուրջ իրավիճակի վերաբերյալ բանակցություններում արձանագրում է փոքր առաջընթաց։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հելսինգբորգ քաղաքում, որտեղ կանցկացվի ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը։
«Ինչ վերաբերում է Իրանին, ապա մենք սպասում ենք ներկայումս ընթացող բանակցությունների վերաբերյալ հաղորդումներին։ Նշմարվում է փոքր առաջընթաց։ Ես չեմ ուզում չափազանցնել, սակայն փոքր տեղաշարժ կա, և դա լավ է։ Հիմնական սկզբունքները մնում են անփոփոխ։ Իրանը չպետք է ունենա միջուկային զենք, դա պարզապես անթույլատրելի է։ [Թեհրանը] երբեք չպետք է ստանա միջուկային զենք, և այդ նպատակին հասնելու համար մենք ստիպված կլինենք լուծել ուրանի հարստացման հարցը։ Մենք ստիպված կլինենք լուծել բարձր հարստացված ուրանի հարցը», - ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ զրույցից հետո։
Source: https://news.am/hy/news/1037496
Ռուբիոն հայտարարել է Իրանի շուրջ բանակցություննե
Ռուբիոն հայտարարել է Իրանի շուրջ բանակցություններում փոքր առաջընթացի մասին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։