Գագաուզիայի Ժողովրդական ժողովը (խորհրդարանը) քվորում չլինելու պատճառով չի կարողացել քննարկել Մոլդովայի կազմում գտնվող այս ինքնավարության պատգամավորական ընտրությունների անցկացման պայմանները։

Ինչպես ինքնավարության հեռուստատեսության ուղիղ եթերում հայտնել է խորհրդարանի նախագահի պաշտոնակատար Նիկոլայ Օրմանժին, նիստին ներկա է եղել 33 պատգամավորից միայն 13-ը։

«Դահլիճում ներկա է 33 պատգամավորից 13-ը։ Ընդմիջում ենք վերցնում, և այս օրակարգով նիստի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- հայտարարել է նա։

Արդյունքում նիստը հետաձգվել է, իսկ հարցի քննարկման նոր ժամկետի մասին կհայտարարվի հետագայում։

Source: https://news.am/hy/news/1040197