«Ձեր պայքարը ոչ թե մեզ իշխանության բերելու համար է, այլ ձեր պայքարով դուք ձեր հայրենիքի, ձեր պետականության և ձեր ինքնության կողքին եք»։ Այս մասին մայիսի 31-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցած մեծ հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակում ընդգրկված Իշխան Սաղաթելյանը։
«Ուղիղ մեկ շաբաթից հայը կորոշի իր ճակատագիրը։ Հայի և նրա պետականության ճակատագիրը չի որոշվելու ոչ Բրյուսելում, ոչ Մոսկվայում, ոչ Վաշինգտոնում կամ որևէ այլ մայրաքաղաքում. նրա ճակատագիրն իր ձեռքերում է և որոշվելու է Հայաստանում։
Քվեարկելով Նիկոլ Փաշինյանի օգտին՝ օգնում ես նրան հանձնել Հայաստանի նոր տարածքներ, դառնում ես Հայ Առաքելական եկեղեցու դեմ նրա հարձակումների և պղծման մասնակիցը, օգնում ես նրան և Ալիևին՝ Հայաստանում 300 հազար ադրբեջանցի բնակեցնելու գործում, օգնում ես մեկ անձի իշխանության հաստատմանը, սպառնալիքի վերացման փոխարեն ստեղծում ես նոր սպառնալիքներ, օգնում ես թմրամոլության ու խաղամոլության տարածմանը։ Քվեարկելով Նիկոլ Փաշինյանի օգտին՝ դու քվեարկում ես Ալիևի համբալի օգտին, որը խնդիրներ ունի Հայաստանի ժողովրդի հետ։
Հետևաբար, պետք է մերժել Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
Քաղաքացիներն ունեն այլընտրանք՝ բերել խաղաղություն, կայունություն, հանդուրժողականություն։ Այդ այլընտրանքը «Հայաստան» դաշինքն է։ Ընտրելով «Հայաստան» դաշինքը՝ դու պաշտպանում ես Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայ Առաքելական եկեղեցին և քո ինքնությունը, պայքարում ես թմրամոլության, հանցավորության ու խաղամոլության դեմ, ապահովում ես անվճար և որակյալ կրթություն, իսկ տարեց քաղաքացիների համար՝ ապահով ծերություն, վերականգնում ես քո արժանապատվությունը, մերժում ես իշխանությունների փաթաթած պարտությունը և գնում դեպի հաղթանակ ու քո երազանքներ»,- նշել է Սաղաթելյանը։
Նա հավելել է, որ իշխանությունները ստում են պետական ծառայողներին և իրավապահ մարմինների աշխատակիցներին՝ ասելով, թե իշխանափոխությունից հետո նրանց կազատեն աշխատանքից։ «Իշխանափոխությունից հետո բոլոր պրոֆեսիոնալները կմնան իրենց պաշտոններում, առաջխաղացման հնարավորություն կունենան, կապրեն արժանապատիվ երկրում։ Դուք այլևս չեք ծառայի Ալիևի համբալին, այլ կծառայեք Հայաստանին»։
«Հունիսի 7-ը պարզապես քվեարկության օր չէ, այլ իշխանափոխության օր է, Նիկոլ Փաշինյանին վռնդելու օր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը պատմության աղբանոցը նետելու օր»,- ընդգծել է Սաղաթելյանը։
Source: https://news.am/hy/news/1039795
Armenia
Քվեարկելով Նիկոլին, քվեարկում ես Ալիևի համբալին. Իշխան Սաղաթելյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։