Պարզվել է երեկ՝ մայիսի 13-ին, Երևանի Դավիթ Բեկ փողոցում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած բեռնատարի վարորդի ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածը Տավուշի մարզի բնակիչ, 35-ամյա Էմին Ս․-ն է։ Քննչական բաժնում պարզվել է նաև, որ նրա բեռնատարը բախվել է Էրիկ Ստեփանյանին պատկանող «Jeep Cherokee» մակնիշի և Արկադի Ոսկանյանին պատկանող «Kia» մակնիշի ավտոմեքենաներին, ապա՝ Արտակ Դանիելյանին պատկանող «Hyundai» մակնիշի ավտոմեքենային, և մոտ 1 կմ առաջ ընթանալով՝ դուրս է եկել երթևեկելի գոտուց, մտել Դավիթ Բեկ փողոցի թիվ 45 հասցեի տան բակ, բախվել բետոնե շինության և այլ էլեմենտների։
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու համար՝ արդյոք Էմին Ս․-ն մեքենա վարելու ընթացքում հանկարծամահ է եղել, թե ոչ։
Source: https://news.am/hy/news/1035534
Armenia
Պարզվել է երեկ Երևանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած բեռնատարի վարորդի և մնացած մեքենաների սեփականատերերի ինքնությունը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։