ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի շրջանակում դիտարկում է եվրոպական երկրների տարածքում միջուկային զինանոցի տեղակայման աշխարհագրությունն ընդլայնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ Վաշինգտոնի նպատակն է ամրապնդել դաշնակիցների վստահությունը ամերիկյան անվտանգության երաշխիքների հուսալիության նկատմամբ։ Նշվում է, որ ամերիկացի պաշտոնյաներն արդեն իսկ պատրաստակամության ազդանշաններ են հղել ուժերի հավելյալ տեղակայման վերաբերյալ այն վեց երկրների սահմաններից դուրս, որոնք այսօր արդեն ընդունում են միջուկային զենք կրող ռմբակոծիչներ։
Խոսքը, մասնավորապես, այսպես կոչված երկակի նշանակության ավելի մեծ թվով ինքնաթիռների հնարավոր տեղակայման մասին է, որոնք ընդունակ են կատարել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային առաջադրանքներ։
Financial Times-ի տեղեկություններով՝ նման միջոցառումների հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում Մերձբալթյան երկրներն ու ՆԱՏՕ-ի արևելյան թևի պետությունները, այդ թվում՝ Լեհաստանը։ Աղբյուրները նշում են, որ այս հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են, իսկ ամենամեծ շահագրգռվածությունը հայտնում են Ռուսաստանի սահմաններին մոտ գտնվող երկրները։
Այս ֆոնին ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանն ու Չինաստանն իրենց մտահոգությունն են հայտնել միջուկային ներկայության հնարավոր ընդլայնման վերաբերյալ եվրոպական մի շարք երկրների հայտարարությունների կապակցությամբ՝ կոչ անելով զսպվածություն ցուցաբերել և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ուշադրությունը հրավիրել նման նախաձեռնությունների վրա։
Source: https://news.am/hy/news/1040153
World
ՆԱՏՕ-ն քննարկում է Եվրոպայում ԱՄՆ միջուկային ուժերի տեղակայման ընդլայնումը․ Financial Times
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։