Միջուկային տրիադան պետք է դառնա Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության ինքնիշխանության երաշխավորը։ Դրա մասին իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է «Коммерсантъ»-ը։
Զանգի ընթացքում երկու երկրների ուժերը փորձարկել են միջուկային ուժերի կիրառումը։
«Հաշվի առնելով աշխարհում լարվածության աճը, նոր սպառնալիքների ու ռիսկերի ի հայտ գալը՝ մեր միջուկային տրիադան, ինչպես և նախկինում, պետք է ծառայի որպես ինքնիշխանության հուսալի երաշխավոր...»,- ասել է Պուտինը։
Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ միջուկային զորավարժությունները սկսել են մայիսի 19-ին, դրանք կտևեն մինչև մայիսի 21-ը։ Վլադիմիր Պուտինը նշել է, որ սա Ռուսաստանի և Բելառուսի առաջին համատեղ մարզումն է ռազմավարական և մարտավարական միջուկային ուժերի կառավարման ուղղությամբ։
Ինչպես հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, միջոցառումներին մասնակցում են ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը, Հյուսիսային և Խաղաղօվկիանոսյան նավատորմերը, հեռահար ավիացիայի հրամանատարությունը և Լենինգրադյան ու Կենտրոնական ռազմական օկրուգների ուժերի մի մասը։ Ներգրավված է ավելի քան 64 հազար զինծառայող և ավելի քան 7,8 հազար միավոր զինտեխնիկա։
Source: https://news.am/hy/news/1037276
Football
Միջուկային տրիադան պետք է դառնա Ռուսաստանի և Բելառուսի ինքնիշխանության երաշխավորը. Պուտին
Ô³Õ¸Õ¾Õ¡Õ¦Õ¤Õ¡ÕµÕ«Õ¶ Õ£Õ¸Õ¿Õ«Õ Õ¶ÕµÕ¸Ö‚Õ©Õ« Õ¾Õ¥Ö€Ö‡Õ¸Ö‚Õ´
Ô³Õ¸Õ¾Õ¡Õ¦Õ¤Õ¡ÕµÕ«Õ¶ Õ£Õ¸Õ¿Õ«Õ Õ¶ÕµÕ¸Ö‚Õ©Õ« Õ´Õ¥Õ»Õ¿Õ¥Õ²Õ¸Ö‚Õ´
Ô³Õ¸Õ¾Õ¡Õ¦Õ¤Õ¡ÕµÕ«Õ¶ Õ£Õ¸Õ¿Õ«Õ Õ¶ÕµÕ¸Ö‚Õ©Õ« Õ¾Õ¥Ö€Õ»Õ¸Ö‚Õ´
ÕÕ¯Õ¦Õ¢Õ¶Õ¡Õ²Õ¢ÕµÕ¸Ö‚Ö€: news.am
Ô¿Õ«Õ½Õ¾Õ¥Õ¬
Õ„Õ¥Õ¯Õ¶Õ¡Õ¢Õ¡Õ¶Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶Õ¶Õ¥Ö€
Õ„Õ¥Õ¯Õ¶Õ¡Õ¢Õ¡Õ¶Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ¨ ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¡ÕºÕ¥Õ½ Õ¡Õ¶Õ»Õ¡Õ¿Õ¾Õ¡Õ® Õ§Ö‰