Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերի Քանին հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանը ԱՄՆ-ի միջամտության բացակայության դեպքում կարող է դառնալ «ամենակայուն կետն աշխարհում», գրում է Tehran Times-ը:
Հանդես գալով մի շարք քաղաքական հայտարարություններով՝ նա ընդգծել է, որ Իրանի և հարևան պետությունների միջև, իր գնահատմամբ, չկան սկզբունքային հակասություններ, իսկ տարածաշրջանում անկայունության հիմնական աղբյուրը ԱՄՆ-ի արտաքին միջամտությունն է և «սիոնիստական ցանցի» ներկայությունը։
Բաղերի Քանին նշել է, որ վերջին հակամարտությունները ցույց են տվել ռազմավարական ծովային երթուղիների, դրանց թվում՝ Հորմուզի նեղուցի խոցելիությունը։ Նրա բնորոշմամբ՝ Իրանն, իբրև ինքնիշխան պետություն, «իրավունք ունի պաշտպանել իր անվտանգությունը և թույլ չտալ դրա խախտումը»։
Նա հայտարարել է նաև, որ «խաղաղության» ամերիկյան մեկնաբանությունը կապված է բացառապես սեփական շահերի պաշտպանության հետ, որոնք նա անվանել է «անօրինական»։ Իրանցի պաշտոնյայի խորին համոզմամբ՝ ցանկացած բանակցության հաջողությունը կախված է այն բանի դադարեցումից, ինչն ինքն անվանել է «ԱՄՆ-ի չափազանցված պահանջներ»։
Բացի դրանից, նա հիշատակել է Մինաբի դպրոցի վրա հարձակումը և հայտարարել, որ նման գործողությունները «դրսևորում են մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունների անհամապատասխանությունը»։
Source: https://news.am/hy/news/1039243
World
Մերձավոր Արևելքը կդառնա ամենակայուն տարածաշրջանն առանց ԱՄՆ-ի. Բաղերի Քանի
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։