ԱԺ պատգամավոր Մարտունի Գրիգորյանի տանը, մեքենայում և գրասենյակում խուզարկություններն ավարտվել են․ գրասենյակից առգրավել են համակարգիչներ, թղթեր։ Այս մասի NEWS.am–ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի օգնականը՝ Լիզա Գասպարյանը։
Լիզա Գասպարյանը նշեց, որ Մարտուն Գրիգորյանն այսպ պահին գրասենյակում է, որտեղ սկսում են բնականոն աշխատանքը։
«Այս ամենը արվում է ոչ միայն Մարտուն Գրիգորյանի թիմակիցներին ահաբեկելու նպատակով, այլև փորձում են խոչընդոտել քարոզարշավը, որովհետև սոցիալական հարցումներն իրենց ձեռքի տակ է, շատ լավ ամբողջ տեղեկությանը տիրապետում են, գիտեն՝ ում վարկանիշը, ինչքանով է աճում»,–հավելեց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ առավոտյան ժամը 07:30-ի սահմաններում դիմակավորված անձինք ներխուժել են ԱԺ գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տուն:
Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին, որ Մարտուն Գրիգորյանի տանը խուզարկություններն իրականացվում են կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում: Թե ինչ վարույթի մասին է խոսքը, Հակակոռուպցիոն կոմիտեից դեռևս չեն մանրամասնում։
Source: https://news.am/hy/news/1037523
Մարտուն Գրիգորյանի տանն ու գրասենյակում խուզարկո
Մարտուն Գրիգորյանի տանն ու գրասենյակում խուզարկություններն ավարտվել են․ ինչ են առգրավել իրավապահները
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։