Մարտի 2-ից ի վեր Լիբանանի վրա իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 3433 մարդ է զոհվել, և 10 հազար 395-ը ստացել են վնասվածքներ. այսօր իր թարմացված ամփոփագրում հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ այդ թվից առնվազն 21 մարդ զոհվել է վերջին 24 ժամվա ընթացքում:
Շաբաթ օրը գերատեսչությունը հայտարարել էր, որ զոհվածների թվում առնվազն 240-ը երեխաներ են եղել, 326-ը՝ կանայք, ևս 127 մարդ եղել են բուժաշխատողներ:
ԱՄՆ միջնորդությամբ Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնագիրն ուժի մեջ է մտել ապրիլի 17-ի կեսգիշերին: Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ այդ օրվա դրությամբ մարտի 2-ից ի վեր իսրայելական հարվածների հետևանքով երկրում զոհվածների ընդհանուր թիվը կազմում էր 2294 մարդ: Այդ ժամանակվանից ի վեր սպանվել է ավելի քան 1100 մարդ։
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) գործող հրադադարի ընթացքում շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի այն օբյեկտներին, որոնք նա անվանում է «Հըզբոլլահի» թիրախներ։
Source: https://news.am/hy/news/1040057
World
Մարտի 2-ից ի վեր իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 3400-ը. Առողջապահության նախարարություն
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։