ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն քննարկել են Ուկրաինայի, Հորմուզի նեղուցի և Կուբայի շուրջ ստեղծված իրավիճակը:
Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, ՌԴ նախագահի հանձնարարությամբ Լավրովը պաշտոնապես ամերիկյան կողմին է փոխանցել այն տեղեկությունը, որ ի պատասխան «ռուսական տարածքում խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների դեմ Կիևի ռեժիմի շարունակվող ահաբեկչական հարձակումների՝ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը ձեռնամուխ են լինում համակարգված և հետևողական հարվածների Կիևում տեղակայված այն օբյեկտների ուղղությամբ, որոնք օգտագործվում են Ուկրաինայի ԶՈւ-ի կարիքների համար, ինչպես նաև համապատասխան որոշումների ընդունման կենտրոնների ուղղությամբ»։
Հեռախոսազրույցի ընթացքում Լավրովը նշել է, որ ՌԴ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում ԱՄՆ-ին, Կիևում ներկայացուցչություններ ունեցող այլ պետությունների հետ մեկտեղ, խորհուրդ է տրվում ապահովել իրենց դիվանագիտական անձնակազմի և այլ քաղաքացիների տարհանումն ուկրաինական մայրաքաղաքից։
Նախարարը հիշեցրել է 2025 թվականի օգոստոսին Անքորիջում ԱՄՆ-ի առաջարկով բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններն ուկրաինական հակամարտության վերաբերյալ և ափսոսանք հայտնել առ այն, որ «եվրոպական էլիտաների և Կիևի ռեժիմի հանդուգն ջանքերը խաթարում են նշված պայմանավորվածությունները, որոնք ճանապարհ էին հարթում շահերի հավասարակշռության վրա հիմնված կայուն և երկարաժամկետ կարգավորման համար»։
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները փոխանակվել են Հորմուզի նեղուցում ճգնաժամի հաղթահարման դիվանագիտական նախաձեռնությունների և Կուբայի շուրջ ստեղծված իրավիճակի գնահատականներով։
Լավրովը և Ռուբիոն հաստատել են փոխադարձ տրամադրվածությունը՝ չնայած հայտնի տարաձայնություններին, ակտիվացնելու ջանքերը միմյանց տարածքներում Ռուսաստանի և ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների աշխատանքային պայմանների կարգավորման ուղղությամբ։
Source: https://news.am/hy/news/1038291
World
Լավրովը Ռուբիոյին պաշտոնապես տեղեկացրել է Կիևի ուղղությամբ սպասվող հարվածների մասին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։