Եվրամիությանն անդամակցելու հանուն ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրսգալու շուրջ քննարկումների աճը մեծամասամբ կապված է երկրում նախընտրական արշավի հետ։ Լրագրողների հետ զրույցում նման համոզմունք է հայտնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ТАСС-ը։
«Այդ թվում նաև այն պատճառով, որ շուտով ընտրություններ են,- նշել է նա թեմայի նկատմամբ նման մեծ ուշադրության պատճառները։ - Եվ հայկական կողմն ընտրություններին ընդառաջ՝ այդ քաղաքական ուժը, կարծում է, որ եվրոպական կողմնորոշումը համակրելի կլինի հայերին»։
Ընդ որում, Պեսկովը կտրականապես համաձայն չէ այն պնդումների հետ, թե ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության թեման Մոսկվան օգտագործում է այդ երկրում ընտրությունների առնչությամբ։
«Ոչ,- պատասխանել է նա լրագրողների համապատասխան հարցին։ -Հայաստանում մենք չենք օրենք ընդունել։ Հայաստանն է օրենք ընդունել, որ իրենք կողմնորոշվում են դեպի ԵՄ։ Այսինքն՝ դա միայն հռչակագիր չէ։ Մենք ի՞նչ կապ ունենք,- վրդովվել է Կրեմլի ներկայացուցիչը։ - Մենք չափազանց մեծ ենք, որպեսզի կապ ունենանք։ Դա երկկողմանի երթևեկությամբ ճանապարհ է»,- հավելել է նա՝ խոսելով Մոսկվայի և Երևանի համար ԵԱՏՄ-ին անդամակցության հնարավոր փոխադարձ օգուտների մասին։
Source: https://news.am/hy/news/1038892
Armenia
Կրեմլը հերքել է պնդումներն, ըստ որոնց Մոսկվան ընտրությունների համար օգտագործում է ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության թեման
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։