«Վաղ առավոտից՝ ժամը 7-ից խուզարկություններ են իրականացվում պատգամավոր Մարտուն Գրիգորյանի բնակարանում, մեքենայում, հիմա պատրաստվում են նաև խուզարկություններ իրականացնել գրասենյակներում, թիմակիցների բնակարաններում»։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի օգնականը՝ Լիզա Գասպարյանը։
Հարցին՝ ինչ քրեական վարույթի շրջանակում են տեղի ունենում խուզարկությունները, Լիզա Գասպարյանը պատասխանեց․
«Անկեղծ ասած, իրավական կողմին չեմ տիրապետում, որովհետև դեռևս հնարավորություն չեմ ունեցել որևէ փաստաթղթի ծանոթանալու։ Բայց կարող ենք շատ հստակ կարդալ ենթատեքստը, որը շատ պարզ է․ Մարտուն Գրիգորյանը Գյումրիում քաղաքական լուրջ ֆիգուր է, ունի շատ կայուն ընտրազանգված, վայելում է մեծ սեր ու հարգանք, և երեկ Գյումրիում տեղի է ունեցել մեծ հանդիպում համակիրների հետ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Գյումրիում էր։ Մեր հանդիպումներից հետո, մեր քարոզարշավներին մեծ դահլիճները, որ թնդում են, միշտ ցնցման մեջ են գցում իշխանությանը, և Գրիգորյանն էլ երեկ իր խոսքի մեջ ասաց, որ սպասում է ձերբակալությունների, շոուների։ Ամեն անգամ նույն բանն անում է իշխանությունը, ձեռագրին լավ տիրապետում ենք արդեն»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ առավոտյան ժամը 07:30-ի սահմաններում դիմակավորված անձինք ներխուժել են ԱԺ գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տուն:
Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին, որ Մարտուն Գրիգորյանի տանը խուզարկություններն իրականացվում են կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում:
Source: https://news.am/hy/news/1037448
Խուզարկում են Մարտուն Գրիգորյանի տունը, մեքենան,
Խուզարկում են Մարտուն Գրիգորյանի տունը, մեքենան, գրասենյակը․ ինչ է կատարվում Գյումրիում
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։