Քիչ առաջ տեղեկացա, որ Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբներում, մասնավորապես Աշտարակում, ինչպես նաև խուզարկություն է իրականացրել Դաշնակցության գերագույն մարմնի նախագահ, ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Սիմոնյանի բնակարանում։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ընդամենը պետք է արձանագրել, որ այս չարիքի իշխանությունը նման քայլերով և մեթոդներով ցանկանում է սահմանափակել և կազմալուծել ընդդիմադիր քաղաքական ուժերի նախընտրական շտաբների գործունեությունը։ Սրանով փորձում է ազդեցություն ունենալ մեր աջակիցների, համակիրների, ընտրողների վրա, որը չի ստացվելու։
Նիկոլ Փաշինյան, դու և քեզ սպասարկող իրավական համակարգը վաղուց արդեն կանխատեսելի է և ճղճիմ և նման քայլերով ու մեթոդներով որևէ արդյունքի չեք հասնելու։
Եվ երկրորդ արձանագրումը. այս իշխանությունը լավ հասկանում է իշխանությունը կորցնելու վտանգը, և այս քայլերն ու գործողությունները պայմանավորված են այդ վախերով։
Կոչ եմ անում միջազգային դիտորդներին նկատել այս ամեն ինչը, տեսնել և համապատասխան գնահատական հնչեցնել, հակառակ դեպքում այսքան երկար կույր ձևանալ պարզապես հնարավոր չէ։
Իսկ մեր համակիրներին, աջակիցներին, ընտրողներին և առհասարակ մեր ժողովրդին հստակ ասեմ, որ նման մեթոդներով այս իշխանությունը չի կարող վերարտադրվել, նրա միակ հույսը մնացել է ուժային կառույցները, նման ապօրինի մեթոդներով մեր շտաբների գործունեությանը խոչընդոտելը, որը արդյունք չի տալու։ Մեր ընկերներին, համակիրներին, կոչ եմ անում շարունակել իրենց աշխատանքը, ուշադրություն չդարձնել այս ամեն ինչին և ընդամենը 4-5 օրից այս իշխանության ավարտը լինելու է»։
Source: https://news.am/hy/news/1040202
Armenia
Խուզարկում են «Հայաստան» դաշինքի շտաբները, նաև ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի բնակարանը. Սաղաթելյան (վիդեո)
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։