Հայտնի են Խաչատրյանի անվան 22-րդ միջազգային մրցույթի ժյուրիի անդամները։ Հիշեցնենք, որ այս տարի մրցույթը կանցկացվի «թավջութակ» անվանակարգում։ Մրցույթը, ինչպես ամեն տարի, կմեկնարկի հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։
«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամից հայտնում են, որ Ժյուրիի կազմում ընդգրկված են երաժշտական աշխարհի անվանի ներկայացուցիչներ Դենիս Սևերինը (Շվեյցարիա), Մարթի Ռոսին (Ֆինլանդիա), Միհե Ռիոն (Կորեայի Հանրապետություն), Ժոզեֆին Նայթը (Միացյալ Թագավորություն), Լևոն Մուրադյանը (Հայաստան/Պորտուգալիա), Գրեգորիո Նիետոն (Վենեսուելա) և Վիկտոր-Ժուլիեն Լաֆերիերը (Ֆրանսիա):
Մրցույթը կանցկացվի հունիսի 6-ից 13-ը՝ երեք փուլով։ Խաչատրյանական մրցույթի հաղթողը հայտնի կդառնա հունիսի 13-ին՝ պարգևատրման արարողության և գալա համերգի ընթացքում։ Մասնակիցների կատարման պարտադիր ծրագրում, ավանդույթի համաձայն, ընդգրկված են նաև Խաչատրյանի ստեղծագործությունները։
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի նպատակն է բացահայտել տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին, նրանց տալ մասնագիտական առաջընթացի հնարավորություն, ինչպես նաև աշխարհում հանրայնացնել Արամ Խաչատրյանի մշակութային ժառանգությունը։
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Մրցույթի ռազմավարական գործընկերն է Freedom Broker Armenia ընկերությունը, հովանավոր՝ Երևանի քաղաքապետարան, գործընկերներ՝ VISA և Ակբա բանկ։ Մրցույթն անդամակցում է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիային (WFIMC):
Source: https://news.am/hy/news/1040151
Armenia
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ժյուրիի կազմում համաշխարհային ճանաչում ունեցող անվանի երաժիշտներ են
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։