Իտալիան հինգշաբթի դիմել է Եվրոպական միությանը՝ խնդրելով պատժամիջոցներ սահմանել Իսրայելի ծայրահեղ աջակողմյան նախարարի նկատմամբ, որը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են դեպի Գազա ուղևորվող նավատորմի ձերբակալված ակտիվիստները ծնկի եկած, կապված ձեռքերով ճակատները հպում գետնին, հայտնում է Euronews-ը:
Արտգործնախարար Անտոնիո Տայանին ուրբաթ հայտարարել է, որ ինքը պահանջել է պատժամիջոցներ կիրառել Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի դեմ՝ «նավատորմի նկատմամբ իրականացված անընդունելի գործողությունների, միջազգային ջրերում ակտիվիստների կալանման, ինչպես նաև նրանց հալածելու և նվաստացնելու համար, ինչը խախտում է մարդու ամենատարրական իրավունքները»։
Իռլանդիան և Իսպանիան նույնպես միացել են Բեն-Գվիրի դեմ պատժամիջոցներ սահմանելու ԵՄ կոչերին։ Վարչապետ Ջորջիա Մելոնին կոչ է արել անհապաղ ազատ արձակել ձերբակալված իտալացի ակտիվիստներին և Իսրայելից ներողություն է պահանջել այն բանից հետո, երբ չորեքշաբթի Բեն-Գվիրը հրապարակել էր տեսանյութը։
«Անթույլատրելի է, որ այս ցուցարարները, որոնց թվում կան Իտալիայի բազմաթիվ քաղաքացիներ, ենթարկվեն նման վերաբերմունքի, որը ոտնահարում է մարդկային արժանապատվությունը»,- ասված է Մելոնիի հայտարարության մեջ։
Այդ քննադատությունը հնչել է Եվրոպայի բազմաթիվ երկրներում։ Ֆրանսիան կանչել է Իսրայելի դեսպանին՝ ի նշան տեսանյութի հրապարակման դեմ բողոքի։
«Ես խնդրել եմ կանչել Ֆրանսիայում Իսրայելի դեսպանին՝ մեր վրդովմունքն արտահայտելու և բացատրություններ ստանալու համար»,- X-ում (Twitter) գրել է արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։
Իսրայելում Գերմանիայի դեսպան Շտեֆեն Զայբերտը հայտարարել է, որ ակտիվիստների նկատմամբ վերաբերմունքը «լիովին անընդունելի» էր։
«Հաճելի է լսել, թե ինչպես են իսրայելական բազմաթիվ ձայներ, նրանց թվում՝ արտգործնախարարը, ամենայն հստակությամբ հայտարարում, որ նախարար Բեն-Գվիրի վերաբերմունքը ձերբակալվածների նկատմամբ բացարձակապես անընդունելի է և անհամատեղելի մեր երկրների հիմնարար արժեքների հետ»,- գրել է Զայբերտը։ Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը հայտնել է, որ Մադրիդում Իսրայելի դեսպանը կանչվել է ԱԳՆ:
«Նման վերաբերմունքը սարսափելի է, ամոթալի և անմարդկային»,- ասել է Ալբարեսը: Տեսանյութը կտրուկ քննադատություն է առաջացրել Իսրայելի կառավարության բարձրաստիճան քաղաքական գործիչների շրջանում:
«Այն, թե ինչպես է նախարար Բեն-Գվիրը վարվել «նավատորմի» ակտիվիստների հետ, չի համապատասխանում Իսրայելի արժեքներին ու նորմերին: Ես հանձնարարել եմ համապատասխան մարմիններին հնարավորինս շուտ արտաքսել սադրիչներին (ակտիվիստներին)»,- ասված է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարության մեջ:
Բեն-Գվիրին քննադատության է ենթարկել նաև արտգործնախարար Գիդեոն Սաարը:
«Դուք այս ամոթալի արարքով գիտակցաբար վնաս հասցրեցիք մեր պետությանը, և սա առաջին դեպքը չէ: Դուք ջուրը գցեցիք այն հսկայական, պրոֆեսիոնալ և հաջող ջանքերը, որոնք գործադրել են այդքան շատ մարդիկ՝ (ՑԱԽԱԼ) զինվորներից մինչև ԱԳՆ աշխատակիցներ և շատ ուրիշներ: Ո՛չ, դուք Իսրայելի դեմքը չեք»,- գրել է Սաարը X սոցիալական ցանցի իր հրապարակման մեջ:
Ավելի վաղ Իսրայելը հայտնել էր դեպի Գազայի ափեր ուղևորվող «Սումուդ» նավատորմի բոլոր նավերի որսման մասին։ Ձերբակալվել էր 430 պաղեստինամետ ակտիվիստ, որոնց թվում կան Իտալիայի քաղաքացիներ, նրանց թվում՝ խորհրդարանի մեկ պատգամավոր։
Ձերբակալվածներին Աշդոդ նավահանգիստ տեղափոխելուց հետո Բեն-Գվիրը հրապարակել էր աչքերը կապված և ծնկի եկած մարդկանց լուսանկարներ՝ կից գրելով. «Ահա թե ինչպես ենք մենք դիմավորում ահաբեկիչների հանցակիցներին»։
Իսրայելական կողմը պնդում է, որ ակցիան «PR քայլ էր՝ ի շահ ՀԱՄԱՍ-ի»։ Նավատորմի մասնակիցներն իրենց հերթին հայտարարում էին, որ մտադիր էին ճեղքել Գազայի ծովային շրջափակումը և ստեղծել հումանիտար միջանցք։
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին անընդունելի է անվանել Իսրայելի իշխանությունների վերաբերմունքը դեպի Գազայի հատված ուղևորվող պաղեստինամետ «Սումուդ» նավատորմի ձերբակալված մասնակիցների նկատմամբ։ Միջադեպի կապակցությամբ Իսրայելի դեսպանը կանչվել է Իտալիայի ԱԳՆ։
Source: https://news.am/hy/news/1037273
Football
Իտալիան Եվրամիությանը խնդրել է պատժամիջոցներ սահմանել Իսրայելի նախարար Իտամար Բեն-Գվիրի նկատմամբ
Ô³Õ¸Õ¾Õ¡Õ¦Õ¤Õ¡ÕµÕ«Õ¶ Õ£Õ¸Õ¿Õ«Õ Õ¶ÕµÕ¸Ö‚Õ©Õ« Õ¾Õ¥Ö€Ö‡Õ¸Ö‚Õ´
Ô³Õ¸Õ¾Õ¡Õ¦Õ¤Õ¡ÕµÕ«Õ¶ Õ£Õ¸Õ¿Õ«Õ Õ¶ÕµÕ¸Ö‚Õ©Õ« Õ´Õ¥Õ»Õ¿Õ¥Õ²Õ¸Ö‚Õ´
Ô³Õ¸Õ¾Õ¡Õ¦Õ¤Õ¡ÕµÕ«Õ¶ Õ£Õ¸Õ¿Õ«Õ Õ¶ÕµÕ¸Ö‚Õ©Õ« Õ¾Õ¥Ö€Õ»Õ¸Ö‚Õ´
ÕÕ¯Õ¦Õ¢Õ¶Õ¡Õ²Õ¢ÕµÕ¸Ö‚Ö€: news.am
Ô¿Õ«Õ½Õ¾Õ¥Õ¬
Õ„Õ¥Õ¯Õ¶Õ¡Õ¢Õ¡Õ¶Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶Õ¶Õ¥Ö€
Õ„Õ¥Õ¯Õ¶Õ¡Õ¢Õ¡Õ¶Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ¨ ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¡ÕºÕ¥Õ½ Õ¡Õ¶Õ»Õ¡Õ¿Õ¾Õ¡Õ® Õ§Ö‰