Իրանի և ԱՄՆ-ի միջև մշակվում է փոխըմբռնման հուշագիր, որը կպարտավորեցնի ամերիկյան զինված ուժերին լքել Իրանին հարակից տարածքները և վերացնել իրանական նավահանգիստների շրջափակումը։ Այս մասին հայտնել է Իրանի պետական հեռուստատեսությունը։

«Ի պատասխան՝ Իրանը պարտավորվում է մեկ ամսվա ընթացքում վերականգնել Հորմուզի նեղուցով առևտրային նավերի տարանցման ծավալը մինչև նախապատերազմական մակարդակ», — հայտնում է Իրանի պետական հեռուստառադիոհեռարձակման IRIB կորպորացիան։

Նշվում է, որ այս ռազմավարական նեղուցով ծովային երթևեկության կառավարումն ու երթուղղորդումը վերահսկվելու են Իսլամական Հանրապետության կողմից՝ Օմանի հետ համատեղ։ Միաժամանակ նշվում է, որ այս պայմանավորվածությունները չեն տարածվելու ռազմական նավերի վրա։

Հեռուստաալիքը ընդգծել է, որ համաձայնագրի նախագիծը դեռևս վերջնականապես հաստատված չէ, և Թեհրանը չի ձեռնարկի որևէ գործնական քայլ առանց ԱՄՆ-ի կողմից «շոշափելի վերիֆիկացիայի»։ Այս պահին դիվանագիտական գործընթացը գտնվում է ձևակերպումների համաձայնեցման փուլում, և կողմերը «փոխանակվում են նախագծի տեքստի վերաբերյալ փոխադարձ խմբագրումներով»։

Եթե վերջնական փաստաթուղթը ստորագրվի առաջիկա 60 օրվա ընթացքում, հուշագիրը նախատեսվում է հաստատել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտադիր կատարման ենթակա բանաձևի ձևով։

Source: https://news.am/hy/news/1038862