Վենեսուելայի Բարինաս նահանգում բանտարկյալները գրավել են ուղղիչ հիմնարկի տարածքն ու գործադուլ հայտարարել: Այս մասին հայտնում է «Վենեսուելայի բանտերի մոնիտորինգի կենտրոն» (Observatorio Venezolano de Prisiones) իրավապաշտպան կազմակերպությունը՝ հղում անելով հենց կալանավորներից ստացված տեղեկություններին:
Իրավապաշտպանների փոխանցմամբ՝ մայիսի 24-ին INJUBA բանտի ավելի քան 1300 կալանավորներ, այդ թվում՝ կանայք, բողոքի ակցիա են սկսել: Բանտարկյալները պատմել են, որ հաստատության նորանշանակ տնօրենի պատճառով վերջին շրջանում հաճախակի են դարձել դաժան խուզարկությունները, որոնց ժամանակ միտումնավոր ոչնչացվում են իրենց անձնական իրերը: Բացի այդ, ավելի քան 120 հոգու տեղափոխել են տուգանային մեկուսարան: Կալանավորները նաև ահազանգում են պարբերաբար կրկնվող ծեծի ու խոշտանգումների մասին:
«Նրանք նաև պնդում են, որ տնօրենը, հավանաբար, կրակում է բանտի աշտարակների ուղղությամբ, ինչը կարող է ողբերգությամբ ավարտվել», — նշված է հաղորդագրության մեջ:
Բանտերի մոնիտորինգի կենտրոնը հնարավոր հետևանքների ողջ պատասխանատվությունը բարդել է քրեակատարողական համակարգի հարցերով նախարար Խուլիո Գարսիա Սերպայի վրա: Վենեսուելայի իշխանություններն այս լուրը դեռևս չեն մեկնաբանել:
Source: https://news.am/hy/news/1038094
World
Իրավապաշտպանները հայտնում են, որ խոշտանգումների պատճառով Վենեսուելայում բանտարկյալները բանտ են գրավել
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։