Պատերազմի սկզբից ի վեր Իրանը ոչնչացրել է ԱՄՆ զինված ուժերի կողմից շահագործվող ավելի քան երկու տասնյակ MQ-9 Reaper անօդաչու թռչող սարք, ինչը կազմում է գրեթե 1 միլիարդ դոլարի զգալի վնաս, հաղորդում է Bloomberg գործակալությունը:

Լրատվամիջոցի գնահատականներով՝ դա կազմում է այս դժվար փոխարինելի անօդաչու համակարգի գծով Պենտագոնի՝ նախապատերազմյան պաշարի 20%-ը։

Ըստ իրավիճակին անմիջականորեն ծանոթ աղբյուրի՝ հարվածային անօդաչու սարքերից շատերը խոցվել են թռիչքի ժամանակ՝ իրանական կրակից, սակայն որոշները ոչնչացվել են գետնի վրա՝ հրթիռային հարվածների կամ դժբախտ պատահարների հետևանքով։

Source: https://news.am/hy/news/1037378