Իրանը կարող է կրկին հարվածներ հասցնել Արաբական Միացյալ Էմիրություններին (ՄԱԷ), եթե Իսրայելը շարունակի Լիբանանի ուղղությամբ ռմբակոծությունները։ Այս մասին հայտարարել է Թեհրանի համալսարանի վերլուծաբան Մոհամմադ Էսլամին։
«Այժմ երկու հակամարտություն է ծավալվում։ Առաջինը՝ Հորմուզի նեղուցում, երկրորդը՝ Լիբանանում։ Թվում է, թե Նեթանյահուն ցանկանում է օգտվել առիթից և Լիբանանը դուրս բերել այս հավասարումից նախքան իրանցիներն ու ամերիկացիները որևէ համաձայնության կգան»,- նշել է փորձագետը։
Պատասխանելով Al Jazeera հեռուստաալիքի հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի կողմից Իրանին հասցված գիշերային հարվածները հետագա իրադարձությունների նախանշանն են, Էսլամին հայտարարել է, որ «Դոնալդ Թրամփը դիտարկում է Պարսից ծոցում որոշակի ռազմական էսկալացիայի տարբերակը։ Դա արվում է Թեհրանի վրա ճնշում գործադրելու համար։ Ինչը տեղի կունենա այն պահին, երբ կողմերը քննարկեն ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր, այսպես կոչված, գործարքի բազմաթիվ կարևոր ասպեկտները»։
Անդրադառնալով Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակին՝ Էսլամին հավելել է. «Կարծում եմ՝ իրանական կողմը կկենտրոնանա ամերիկյան շրջափակմանը հակազդելու վրա, ինչից հետո ճնշում գործադրի ԱՄՆ-ի վրա և մարտահրավեր նետի նրան»։
«Եթե իսրայելցիները շարունակեն պնդել Լիբանանին հարվածելու իրենց դիրքորոշումը, ապա Իրանի համար ԱՄԷ-ն կդառնա Լիբանանի յուրօրինակ համարժեքը։ Հետևաբար, լիբանանյան տարածքին հասցվող հարվածների շարունակման դեպքում, Իրանի կողմից լիովին հավանական է ԱՄԷ-ին հարվածներ հասցնելու սցենարը»,- ամփոփել է վերլուծաբանը։
Source: https://news.am/hy/news/1038538
World
Իրանը կարող է վերսկսել ԱՄԷ-ի ուղղությամբ հարվածները․ վերլուծաբան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։