Վաշինգտոնն առանցքային պայմանավորվածություններից հետ կանգնեց ընդամենը 24 ժամ անց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե Իրանի հետ համաձայնագիրը գրեթե պատրաստ է։ Այս մասին «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին հայտնել է իրանական ներկայացուցիչը։
«Իրանական իրազեկ աղբյուրը հայտնում է երկու կենտրոնական հարցերի շուրջ ԱՄՆ-ի հետքայլի նշանների մասին. դրանք են՝ իրանական ակտիվների ապասառեցման մեխանիզմը և Լիբանանում հրադադարի հաստատումը»,- նշում է հեռուստաալիքը։
«Չնայած փաստաթղթի նախագիծը ներառում է Լիբանանում հրադադարի հաստատման մասին շրջանակային համաձայնագիր, Իսրայելը պնդում է, որ դրանում ներառվեն դրույթներ, որոնք իրեն թույլ կտան ռազմական գործողություններ իրականացնել Լիբանանում՝ ցանկացած սպառնալիքի արձագանքելու պատրվակով»,- նշում է Թեհրանում գտնվող հեռուստաալիքի թղթակիցը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Թեհրանը միջնորդներին հայտնել է, որ չի ստորագրի համաձայնագիրը, եթե Վաշինգտոնը շեղվի նախկինում ձեռք բերված փոխադարձ պայմանավորվածություններից։
Source: https://news.am/hy/news/1038042
World
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հետ է կանգնում նախապատրաստվող համաձայնագրի շրջանակում ձեռք բերված փոխադարձ պայմանավորվածություններից
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։