Վերջին 24 ժամում 20 նավ Իրանի ԻՀՊԿ ռազմածովային ուժերի համակարգմամբ անցել է Հորմուզի նեղուցով, հայտնում է Mehr-ը՝ հղում անելով Կորպուսի հայտարարությանը։

Թույլատրված նավերի թիվն ավելացել է, սակայն երթևեկությունը կանխելու համար որոշակի քանակի նավեր պետք է անցնեն ամեն օր։

ԻՀՊԿ ռազմածովային ուժերի գործողությունների շնորհիվ Իրանի կողմից սահմանված երթուղով Հորմուզի նեղուցում նավերի անվտանգությունն ապահովվել է, նշվում է հաղորդագրությունում։

Նավերի անցումը Հորմուզի նեղուցով արագացել է, սակայն դա չի նշանակում վերադարձ նախապատերազմյան պայմաններին, և պատերազմ հրահրող երկրների հետ կապված ռազմական և այլ նավերն անցնելու իրավունք չունեն, հավելվում է հայտարարությունում։

Իրանի վերահսկողության տակ գտնվող շրջան ցանկացած նավի մուտքն առանց թույլտվության կկանխվի, նշել են ԻՀՊԿ-ում։

Source: https://news.am/hy/news/1039724