Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի նախագիծը ներառում է հրադադարի ռեժիմի երկարաձգում 60 օրով և ռազմական գործողությունների դադարեցում բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանը:
Դիվանագիտական բանակցությունների ընթացքին ծանոթ տարածաշրջանային երկու պաշտոնյա CBS News հեռուստաալիքին հաստատել են, որ (Իրանի կողմից հավանության արժանանալու դեպքում) փոխըմբռնման հուշագրի նախագիծը ներառում է հետևյալ պայմանները.
Գործող հրադադարի ռեժիմի երկարաձգում 60 օր ժամկետով,
Իրանի կողմից Հորմուզի նեղուցի անհապաղ բացում և 30 օրվա ընթացքում նավարկությունը մինչպատերազմյան մակարդակին վերականգնելու միջոցառումների ձեռնարկում,
Իրանի, ԱՄՆ-ի և նրանց դաշնակիցների համատեղ հայտարարություն բոլոր ճակատներում (ներառյալ Լիբանանը) բոլոր ռազմական գործողությունների անհապաղ և վերջնական դադարեցման մասին: Կողմերը նաև պարտավորվում են պատերազմ չսանձազերծել միմյանց դեմ և ձեռնպահ մնալ ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից,
Իրանի կողմից երբեք միջուկային զենք չստեղծելու պարտավորության վերահաստատում,
Իրանի համաձայնությունը հարստացված ուրանի իր պաշարների օգտահանման վերաբերյալ՝ համաձայն այն մեխանիզմի, որը կհամաձայնեցվի երկու կողմի միջև,
Իրանի սառեցված ֆինանսական ակտիվների և ռեժիմի դեմ պատժամիջոցների հետ կապված հարցերի լուծումն ուղղակիորեն կախված կլինի Թեհրանի կողմից վերոնշյալ կետերի պահպանումից:
ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան կիրակի փաստացի հաստատել է CBS News հեռուստաալիքին այս բոլոր կետերը, բացառությամբ բոլոր ճակատներում (ներառյալ Լիբանանը) բոլոր ռազմական գործողությունների դադարեցման դրույթի և հրադադարի ռեժիմը 60 օրով երկարաձգելու կետի։
Source: https://news.am/hy/news/1038232
World
Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի նախագիծը ներառում է ռազմական գործողությունների դադարեցում
Ô³Õ¸Õ¾Õ¡Õ¦Õ¤Õ¡ÕµÕ«Õ¶ Õ£Õ¸Õ¿Õ«Õ Õ¶ÕµÕ¸Ö‚Õ©Õ« Õ¾Õ¥Ö€Ö‡Õ¸Ö‚Õ´
Ô³Õ¸Õ¾Õ¡Õ¦Õ¤Õ¡ÕµÕ«Õ¶ Õ£Õ¸Õ¿Õ«Õ Õ¶ÕµÕ¸Ö‚Õ©Õ« Õ´Õ¥Õ»Õ¿Õ¥Õ²Õ¸Ö‚Õ´
Ô³Õ¸Õ¾Õ¡Õ¦Õ¤Õ¡ÕµÕ«Õ¶ Õ£Õ¸Õ¿Õ«Õ Õ¶ÕµÕ¸Ö‚Õ©Õ« Õ¾Õ¥Ö€Õ»Õ¸Ö‚Õ´
ÕÕ¯Õ¦Õ¢Õ¶Õ¡Õ²Õ¢ÕµÕ¸Ö‚Ö€: news.am
Ô¿Õ«Õ½Õ¾Õ¥Õ¬
Õ„Õ¥Õ¯Õ¶Õ¡Õ¢Õ¡Õ¶Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶Õ¶Õ¥Ö€
Õ„Õ¥Õ¯Õ¶Õ¡Õ¢Õ¡Õ¶Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ¨ ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¡ÕºÕ¥Õ½ Õ¡Õ¶Õ»Õ¡Õ¿Õ¾Õ¡Õ® Õ§Ö‰