ԱՄՆ-ը պետք է լքի Պարսից ծոցի տարածաշրջանը՝ դրա զարգացման և խաղաղության համար, ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերի Քանին։
«Մենք տարածաշրջանի երկրների հետ համագործակցության համար որևէ խոչընդոտ և խնդիր չենք տեսնում», - ասել է պաշտոնյան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իրանը Պարսից ծոցի երկրների հետ քննարկում է չհարձակման մասին պայմանագրի ստորագրումը։
Նրա խոսքով՝ խնդիրները սկսվել են Իրանի դեմ ԱՄՆ-ի ագրեսիայի պատճառով։ Խնդիր է նաև, նրա կարծիքով, Իսրայելի ներկայությունը տարածաշրջանում։
«ԱՄՆ-ը և Իսրայելը պետք է հեռանան տարածաշրջանից (Պարսից ծոցից), որպեսզի իրական հիմք ստեղծվի տարածաշրջանի պետությունների հետ համագործակցության համար», - հայտարարել է Բաղերի Քանին։
Նրա խոսքով՝ դա թույլ կտա Պարսից ծոցի տարածաշրջանին բարգավաճել և զարգանալ, ինչպես նաև կբերի կայունություն և խաղաղություն։
Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ի հետ քննարկվող հուշագրի առանցքային հարցը պատերազմի դադարեցումն է, իսկ հակամարտության կարգավորումից հետո Թեհրանը պատրաստ է քննարկել նաև այլ հարցեր։
Source: https://news.am/hy/news/1038976
World
Իրանի Անվտանգության խորհուրդ․ ԱՄՆ-ն պետք է լքի Պարսից ծոցի տարածաշրջանը՝ դրա զարգացման համար
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։