Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարված է հասցրել ամերիկյան ռազմական բազային, որտեղից ավելի վաղ հարվածներ էին իրականացվել իրանական Սիրիկ կղզում գտնվող օբյեկտների ուղղությամբ։ Կորպուսի հայտարարությունը հունիսի 1-ին Telegram-ի իր ալիքում հրապարակել է իրանական պետական IRIB հեռառադիոընկերությունը։
«ԱՄՆ բանակի ագրեսիայից հետո Հորմոզգան նահանգում գտնվող Սիրիկ կղզու նկատմամբ, մեկ ժամ առաջ ԻՀՊԿ-ի Օդատիեզերական ուժերի կործանիչները հարված հասցրին այն ավիաբազային, որտեղից իրականացվել էր ագրեսիան, և նշանակված թիրախները ոչնչացվել են», — ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ եթե իրանական տարածքի նկատմամբ հարվածները կրկնվեն, պատասխան միջոցները կլինեն «լիովին այլ», իսկ պատասխանատվությունը կընկնի ԱՄՆ-ի վրա։
ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ավելի վաղ նույն օրը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին։ Գերատեսչությունում նշել էին, որ ամերիկյան կործանիչների հարվածի հետևանքով ոչնչացվել են իրանական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցները, ցամաքային կառավարման կետը և երկու հարվածային անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։
Source: https://news.am/hy/news/1039852
World
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիկ կղզու վրա հարձակման դիմաց ԱՄՆ բազային պատասխան հարված հասցնելու մասին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։