Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ այսօր գիշերը հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքը, հայտնում է Tasnim-ը։

ԻՀՊԿ-ի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ բանակի անօդաչուն մտել է Իրանի տարածքային ջրերի օդային տարածք և, ինչպես պնդվում է, մտադիր էր իրականացնել «թշնամական գործողություն»։

Թիրախը հայտնաբերելուց հետո այն վերցվել է ուղեկցման տակ և խոցվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հակաօդային պաշտպանության նորագույն համակարգերի հրթիռներով։

ԻՀՊԿ-ում նաև ընդգծել են, որ Իսլամական Հանրապետության օդային տարածքն ու տարածքային ջրերը գտնվում են իրանական զինված ուժերի լիակատար վերահսկողության ներքո։

ՀՕՊ ներկայացուցիչները նախազգուշացրել են, որ երկրի սահմանների ցանկացած խախտման կտրվի «վճռական պատասխան»։

Source: https://news.am/hy/news/1039703