ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցը չի քննարկվում։ Մայիսի 28-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

«Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 7-ից հետո մենք կարձագանքենք բոլոր հարցերին, շատ հանգիստ կքննարկենք և լուծումներ կգտնենք բոլոր խնդիրների վերաբերյալ», — նշել է Խաչատրյանը։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն այսօր հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության առաջնորդները մայիսի 29-ին կքննարկեն ԵԱՏՄ-ին Հայաստանի հետագա մասնակցության հարցը։

Source: https://news.am/hy/news/1039118