«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս Գորիսի բազմագործառութային պետական քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Արմինե Կոլյանը, ով նշանակվել է այդ քոլեջի տնօրեն։

Գորիսից մեզ ասացին, որ Արմինե Կոլյանը Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի մտերիմն է։ Գորիսից հայտնում են նաև, որ Գորիսի պետական քոլեջի կառավարման խորհուրդը ձևավորվել է օրենքի խախտումներով։

Ա․ Առուշանյանի մտերիմին Գորիսի պետական քոլեջի տնօրեն նշանակելը ևս մեկ վկայությունն է այն բանի, որ Արցախի հանձնումից հետո Նիկոլ Փաշինյանին քննադատող Առուշանյանը անդամագրվել է Նիկոլ Փաշինյանի թիմին եւ անգամ իր մտերիմների հարցերն է այժմ կարողանում լուծել։

Հավելենք նաեւ, որ Ա․ Առուշանյանը ներկա է եղել մայիսի 28-ին Երևանում կայացած զորահանդեսին։

Source: https://news.am/hy/news/1040120