«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ կարճատեւ այցով Երեւան ժամանեց ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը «Զվարթնոց» օդանավակայանի տարածքից դուրս չեկավ, հենց տեղում կեսժամանոց հանդիպում ունեցավ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ` նախագահական սրահում, չհանդիպեց Փաշինյանի հետ։ Հայտարարվեց փոխըմբռնման հուշագիր ստորագրելու մասին։

Ըստ մեր աղբյուրների՝ հուշագիրը որեւէ կարեւորություն չունեցող փաստաթուղթ է, իսկ Ռուբիոյի այցը կազմակերպվել է ընդամենը հօգուտ Փաշինյանի մի քանի ձայն ավելացնելու համար։ Բանն այն է, որ մայիսի սկզբներին Հայաստանում կայացած ԵՄ գագաթնաժողովը, ըստ սոցհարցումների, մի քանի սեգմենտում մի չնչին չափով բարձրացրել է իշխանության վարկանիշը, ՔՊ-ի արտաքին հովանավորները փորձում են նույնը կրկնել։

Source: https://news.am/hy/news/1038673