Հարցվածների 59,3 տոկոսը հայտնել է, որ միանշանակ կմասնակցեր ընտրություններին, եթե քվեարկությունը կայանար մոտակա կիրակի։ Ապրիլին այդ ցուցանիշը կազմել է 51,9 տոկոս։ Այս մասին մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Gallup International Association-ի հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով հարցման տվյալները։

Հարցվածների 14 տոկոսը նշել է, որ, ամենայն հավանականությամբ, կմասնակցի ընտրություններին, 11,4 տոկոսը՝ հավանաբար չի մասնակցի, 8,3 տոկոսը՝ միանշանակ չի մասնակցի։

Հարցվածների 7 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին։

Մայիսի 19-21-ին անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է 1 102 մարդ։

Source: https://news.am/hy/news/1037510