Եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, ապա հարցվածների 28,8 տոկոսը պատրաստ կլիներ քվեարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, 14,9 տոկոսը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, 12,1 տոկոսը՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի, 8,7 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 5,8 տոկոսը՝ «Միասնության թևեր» կուսակցության օգտին։ Այս մասին մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Gallup International Association-ի հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով հարցման տվյալները։
Ստացվում է, որ խորհրդարան անցնելու շեմը հաղթահարող չորս ընդդիմադիր ուժերը միասին կհավաքեին 41,5 տոկոս, մինչդեռ իշխող կուսակցությունը՝ 28,8 տոկոս։
«Ժողովրդավարություն, օրենք և կարգապահություն» կուսակցության օգտին կքվեարկեր հարցվածների 3,4 տոկոսը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ 2,9 տոկոսը, «Շնորհհապետական» կուսակցության՝ 2,8 տոկոսը, «Նոր ուժ» կուսակցության՝ 2,7 տոկոսը, «Բոլորի դեմ» կուսակցության՝ 1,9 տոկոսը, «Հանրապետություն» կուսակցության՝ 1,3 տոկոսը, «Հանուն հանրապետության» կուսակցության՝ 0,5 տոկոսը, «Քոչարի» կուսակցության՝ 0,4 տոկոսը, Հայ ազգային կոնգրեսի՝ 0,3 տոկոսը, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության՝ 0,2 տոկոսը, «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության՝ 0,2 տոկոսը, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության՝ 0,1 տոկոսը, «Ալյանս» կուսակցության՝ 0,1 տոկոսը, ռեֆորմիստների կուսակցության՝ 0,1 տոկոսը։
Հարցվածների 0,9 տոկոսը կփչացներ քվեաթերթիկները, 8,6 տոկոսը կհրաժարվեր պատասխանել հարցին, 3,4 տոկոսը կդժվարանար պատասխանել։
Մայիսի 19-21-ը անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է 1 102 մարդ։
Source: https://news.am/hy/news/1037491
Armenia
Հարցում․ չորս հիմնական ընդդիմադիր ուժերը միասին ավելի շատ ձայն կհավաքեին, քան իշխող կուսակցությունը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։