ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը հայտարարել է, որ համաձայնագրերի հնարավոր չեղարկման վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ-ին ուղղված նամակի պատասխանը դեռ չկա։

«Առայժմ պատասխան չկա։ Բայց, իմ կարծիքով, նամակում դիրքորոշումը շատ հստակ է շարադրված։ Մենք բոլորս գտնվում ենք Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակներում։ Շատ տարիներ այս հարաբերությունները կառուցվել են բոլոր պետությունների հետ։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ նրանց նավթն ու գազը մատակարարվում են բավականին ձեռնտու գներով»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Ցիվիլյովը հավելել է, որ Եվրոպայում նույն գազի գինը մի քանի նագամ ավելի բարձր է։

Source: https://news.am/hy/news/1039100