Գիտնականների միջազգային խումբը, Էկվադորում Խաղաղօվկիանոսյան կետերի հիմնադրամի հետ համատեղ, արձանագրել է կուզ կետերի ռեկորդային երկարությամբ միգրացիան։ Հետազոտությունը հրապարակվել է Science Alert-ում։
Գիտնականները վերլուծել են վերջին 40 տարիների ընթացքում հավաքված ավելի քան 19 հազար լուսանկար և հայտնաբերել երկու առանձնյակների, որոնք նկատվել են Արևելյան Ավստրալիայի և Բրազիլիայի ափերի մոտ՝ միմյանցից մոտ 14,5 հազար կիլոմետր հեռավորության վրա։
Կենդանիներին հաջողվել է նույնականացնել պոչերի բնորոշ նշանների միջոցով։ Հետազոտության տվյալներով՝ կետերից մեկը հաղթահարել է ավելի քան 15 հազար կիլոմետր, ինչը դարձել է այս տեսակի համար երբևէ արձանագրված ամենաերկար երթուղին։
Միգրացիայի ճշգրիտ ուղին անհայտ է, քանի որ հաստատվել են միայն դիտարկումների մեկնարկային և վերջնական կետերը։ Գիտնականները նշում են, որ նմանատիպ միայնակ տեղաշարժը տեսակին բնորոշ չէ, քանի որ կուզավոր կետերը սովորաբար հետևում են արդեն ձևավորված միգրացիոն երթուղիներին։
Կուզ կետերը կատարում են սեզոնային միգրացիաներ արևադարձային ջրերի և օվկիանոսի ավելի սառը շրջանների միջև, սակայն նրանց տեղաշարժերը շարունակում են դժվար լինել ամբողջությամբ հետևելու համար՝ ջրի տակ երկար ժամանակ մնալու պատճառով։
Source: https://news.am/hy/news/1037073
Football
Գիտնականները արձանագրել են կուզ կետի ռեկորդային միգրացիա՝ ավելի քան 15 հազար կմ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։