Եվրոպական միությունը պատժամիջոցներ է սահմանել չորս կազմակերպության և երեք ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք, ըստ դաշինքի հայտարարության, «իսրայելցի ծայրահեղական բնակիչներ» են՝ պատասխանատու «Արևմտյան ափին պաղեստինցիների մարդու իրավունքների լուրջ և համակարգված խախտումների» համար:
Եվրոպական խորհուրդն իր հայտարարության մեջ թվարկել է հետևյալ անձանց և կազմակերպությունները. «Նաչալո» բնակեցման շարժումը և դրա տնօրեն Դանիելա Վայսը: «Այս խումբը խրախուսում և հեշտացնում է բռնի գործողությունները, որոնք հանգեցնում են պաղեստինցիների բռնի տեղահանմանը»,- ասված է հայտարարության մեջ:
ԵՄ պատժամիջոցների ցանկում են հայտնվել նաև իսրայելական «Ռեգավիմ» հասարակական կազմակերպությունը և դրա տնօրեն Մեիր Դոյչը, որոնք «լոբբինգ են անում պաղեստինյան գույքի քանդումը»՝ նպատակ ունենալով ընդլայնել Իսրայելի վերահսկողությունը Արևմտյան ափի ամբողջ տարածքի նկատմամբ, ինչպես նաև ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող պաղեստինյան տարրական դպրոցի քանդումը:
ԵՄ ցուցակում են ներառվել նաև՝ «Հաշոմեր Յոշ» հասարակական կազմակերպությունը և դրա նախագահ Ավիչայ Սուիսան, վերջինս, Եվրախորհրդի տվյալներով, աջակցում է «առնվազն 28 հենակետերի և բնակավայրերի, որտեղ տեղի են ունենում բռնության գործողություններ», ինչպես նաև «Գուշ Էմունիմ» բնակեցման շարժման «Ամանա» կոոպերատիվ ասոցիացիան, որը ևս «առանցքային դեր է խաղացել բռնության հետ կապված առնվազն 30 հենակետերի և բնակավայրերի ստեղծման, ֆինանսավորման և օժանդակման գործում»։
Source: https://news.am/hy/news/1039200
World
Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել 4 կազմակերպության և երեք իսրայելցի «ծայրահեղական բնակիչների» նկատմամբ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։