Ռուսաստանը չի կարողանա շարունակել Հայաստանին գազ և նավթամթերք մատակարարել նախկին գներով, եթե երկիրն անդամակցի ԵՄ-ին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը։

«Իհարկե, Եվրոպայում նույն գազի գինը մի քանի անգամ ավելի բարձր է։ Ուստի այս նամակի էությունն այն է, որ երբ օրենքն ընդունվի, իհարկե, հետո հանրաքվե կլինի։ Իսկ մեզ համար հայ ժողովուրդը եղբայրական ժողովուրդ է։ Այդ պատճառով ես գրել եմ իմ գործընկերոջը, որպեսզի բոլորը նախապես իմանան, թե ինչպես են հետագայում զարգանալու իրադարձությունները։ Որ եթե նրանք Եվրասիական տնտեսական միությունից անցում կատարեն ԵՄ-ին, մենք չենք կարողանա նրանց մատակարարել այն գնով, որով մատակարարում ենք հիմա»,- ասել է Ցիվիլյովը։

«Ես կարծում եմ, որ երբ հայ ժողովուրդը կայացնի այդ որոշումը, նա պետք է հասկանա այս տնտեսական գործոնները»,- հավելել է ՌԴ էներգետիկայի նախարարը և ընդգծել, որ այդ նամակի նպատակը միայն դա է եղել, քանի որ Ռուսաստանը հայ ժողովրդին միշտ վերաբերվել է որպես եղբայրական ժողովրդի։

Source: https://news.am/hy/news/1039101