Մենք սպասում էինք, որ Երևանում հիփոթեքային վարկերի գծով եկամտահարկի վերադարձի ծրագրի չեղարկումից հետո կարող են մտահոգություններ առաջանալ, թե դա կարող է էապես ազդել անշարժ գույքի գների վրա, սակայն տեսնում ենք, որ այդ ազդեցությունն աննշան է։ Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Թե՛ գործարքների քանակը, թե՛ գների փոփոխությունները բնական են, լավ են», - նշել է նա։

Նրա խոսքով՝ սա հուշում է, որ անշարժ գույքի նկատմամբ որոշակի պահանջարկ կա։

Source: https://news.am/hy/news/1038202