Թուրքիայում փակվել է Ստամբուլի Բիլգի համալսարանը (İstanbul Bilgi Üniversitesi), որը մտնում է Can Holding-ի կազմի մեջ։ Այս տեղեկությունը պաշտոնական փաստաթղթերին հղումով հրապարակել է Hurriyet թերթը։
Նշվում է, որ բուհի գործունեության լիցենզիան չեղարկելու որոշումը հաստատվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։
Առկա տեղեկությունների համաձայն՝ համալսարանը զբաղեցնում է մոտ 210 000 քմ տարածք։ Ներկայումս համալսարանում սովորում է ավելի քան 20 000 ուսանող, շրջանավարտների թիվը գերազանցում է 70 000-ը, իսկ դասախոսներինը՝ 1 000-ը։
Բացի այդ, կրթական հաստատության կազմում են 8 ֆակուլտետ, 3 ինստիտուտ, 3 մասնագիտական բարձրագույն դպրոց և ավելի քան 150 ծրագիր, որոնք ուսանողներին կրթություն են տրամադրում կրտսեր բակալավրիատի, բակալավրիատի և մագիստրատուրայի մակարդակներում։
Milliyet պարբերականը հայտնում է, որ Բիլգիի ուսանողները կշարունակեն ուսումը Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարանում, որը դարձել է նրանց կրթության ավարտը երաշխավորող պաշտոնական հաստատությունը։
Թուրքական օրենսդրության համաձայն՝ համալսարանի հիմնադրամի հոգաբարձու նշանակված հավատարմագրված ուսումնական հաստատությունը պարտադիր պետք է լինի պետական։
BBC-ի թուրքական ծառայությունը որոշումը կապում է Բիլգի համալսարանի սեփականատեր Can Holding ընկերության նկատմամբ իրականացվող հետաքննության հետ, որը կասկածվում է փողերի լվացման, հարկերից խուսափելու և կազմակերպված հանցավորության հետ կապերի մեջ։ Ընկերության ակտիվները սառեցվել են, նշանակվել է արտաքին կառավարիչ։
Source: https://news.am/hy/news/1037498
Էրդողանը փակել է Ստամբուլի Բիլգի համալսարանը
Էրդողանը փակել է Ստամբուլի Բիլգի համալսարանը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։