ՄԱԿ-ի կլիմայական վերջին գագաթնաժողովների (COP) մեծ մասի արդյունքները չեն արդարացրել սպասելիքներն ավելի հավակնոտ գործողությունների առումով, որոնք, գիտնականների կարծիքով, անհրաժեշտ են կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար, երկուշաբթի հայտարարել է կլիմայի հարցերով ԵՄ հանձնակատար Վոպկե Հուկստրան:
«Եթե նայենք նրան, թե իրականում ինչ է պահանջում խնդիրը և որտեղ պետք է դրա հետ կապված լինի նշաձողը, ինչպես նաև այն արդյունքներին, որոնք բերել են COP գագաթնաժողովների մեծ մասը վերջին հինգ, վեց, յոթ, ութ տարիների ընթացքում, ապա ստիպված ենք խոստովանել, որ դրանք տպավորիչ չեն»,- Բրյուսելում Politico պարբերականի կազմակերպած միջոցառման ժամանակ ասել է Հուկստրան:
Նա հավելել է, որ անհրաժեշտ է շարունակել աշխատանքը ինչպես COP գագաթնաժողովների շրջանակում, որտեղ գրեթե 200 երկրներ որոշումներ են ընդունում կոնսենսուսի հիման վրա, այնպես էլ պետությունների ավելի փոքր խմբերում, որոնք պատրաստ են ավելի արագ շարժվել գլոբալ տաքացման դեմ պայքարի հարցերում:
Source: https://news.am/hy/news/1040056
World
ԵՄ-ում հայտարարել են, որ ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովների արդյունքները չեն համապատասխանում խնդրի մասշտաբներին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։